Անհարկի քննադատություն, պարապուրդի դրսևորում կամ ինքնահաստատման իզուր ջանքեր

576573_409953189038657_1921038525_n

Բարև…

Բլոգս վերաբացելուց հետո որոշել էի քննադատական կամ գլոբալ հարցերի չանդրադառնալ, սակայն որոշ հանգամանքներ ինձ ստիպում են նորից ու նորից անցնել քլնգման իմ զարգացած հատկությանը….

Լիլիթ Հովհաննիսյանն աչքիս լույսը չի. ես նրան չեմ նմանակում, նրա ոճով չեմ հագնվում, նրա երգերի տակ չեմ մեծանում կամ լացում: Ֆեյսբուքում հենց նկատեցի նոր տեսահոլովակի անոնսը, միանգամից մտածեցի: Հասունացել է հայ ժողովրդի քլնգելու, անպատվելու, փնովելու ամբողջ էներգիան դուրս հանելու ժամանակը: Լավ… այսպես ուրեմն…. Նվաստիս սեփական կարծիքը թե համարձակվեմ հրապարակել, պիտի ասեմ, որ նիհարիկ, դզած-փչած թե բնատուր գեղեցկությամբ օժտված այս երգչուհին իր հաջողության համար պարտական է սեփական ոճի զգացողությանը, հրաշալի մասնագետներին, որ աշխատում են նրա հետ և իհարկե, ամուսնուն: Սա պետական գաղտնիք չէ: Սակայն գրառմանս նպատակն ամենևին էլ Լիլիթի մեծարումը չէ: Ես հանդիսատես եմ, ընդ որում շարքային, որի միակ գործը նրան լսելը կամ չլսելը, հավանելը կամ չհավանելը, նայելը կամ չնայելն է: Ամեն ինչ իմ ձեռքում է: Թե հավանում եմ նրան, ուրեմն կլսեմ, կգնահատեմ նրա կատարած աշխատանքը, թերություններն էլ, թեև նկատեմ, այնուամենայնիվ, աչք կփակեմ, որովհետև դրանք չնչին են նրա կատարած աշխատանքի համեմատ: Վերջիվերջո նույնիսկ համաշխարհային աստղերի տեսահոլովակներում առկա են կիքսեր:

Աչքի անցկացնելով Լիլիթին նվիրված քննադատական, անհարգալից, նույնիսկ վիրավորական մեկնաբանություններն ու պլագիատի մեջ մեղադրելը համարում եմ այն, ինչ ընտրել եմ որպես գրառմանս վերնագիր: Սիրելիներս, այն, որ հայ աստղերից չափազանց քչերի տեսահոլովակների բյուջեն չի գերազանցում 500 ԱՄՆ դոլարը և արդյունքում դիտում ենք ինչ-որ կիսաքանդ շենքի ավերված ետնահարկ, մեջն էլ սոված շների կամ զոմբիների  մի ոհմակ, որ իբր պարում են…. Ես միայն մի բան գիտեմ. եթե ինձ դուր չի գալիս տվյալ աստղ կոչվածը, դուք ինձ ոչ մի դեպքում չեք ստիպի լսել նրան, դիտել տեսահոլովակը ու մի 20 էջանոց քննադատական անարգանք հղել նրա հասցեին: Այո, նրանք նաև պետք է պատրաստ լինեն ցանկացած քննադատության.իրենք են ընտրել այդ ուղին, իրենք են այդ ամենն անում, որպեսզի մենք տեսնենք, գնահատենք, քննադատենք, անպատվենք, բայց թաքուն հեռախոսի մեջ պահենք այդ երգն ու մի կուշտ լսենք…

Անցանք առաջ…

Պլագիատ կամ նմանակում, որում մեղադրվել են բացառապես բոլոր հայտնի մարդիկ: Ամեն քայլափոխի կամ էլ “click”-ափոխի )) հանդիպում ենք հոդվածներ, որում ցուցադրվում են զգեստների, սանրվածքների, պխայուսակների, անգամ դիմահարդարման պլագիատներ: Հասկացանք. հայտնի մարդ է, պիտի յուրահատուկ լինի, չկրկնի ուրիշներին, անհատականություն դրսևորի…. ԲԱՅՑ…. երկու հայտնի մարդիկ կարո՞ղ են չէ նույն ոճաբանի հետ աշխատել, կարո՞ղ են չէ ընտրել նույն զգեստը, երբ երկուսին էլ դա դուր է գալիս… Նույնն էլ ռեժիսորի դեպքում է: Կարելի է վերցնել մի տեսարան, որ շատ հաջողված է, փոփոխությունների ենթարկել և ներկայացնել նորովի: Բայց չէ~… հայ ազգը դա չի ների, կանիծի, կանպատվի, կկացնատի, կուրագի, ընդ որում առանց շունչ քաշելու…

Պլագիա՞տ է, անճաշակությու՞ն է, հիմարությու՞ն է, երգը լավը չի՞…. Հարգելի~ս, գործերդ քեզ են սպասում, ավելի լուրջ բաներ կան քննարկելու և ուշադրություն դարձնելու 🙂 Միգուցե դրանցո՞վ զբաղվենք, հը՞, ի՞նչ կասես… ))

Այս նյութը հրատարակվել է Նորությունների քննարկումներ, Քննադատություն-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

4 Responses to Անհարկի քննադատություն, պարապուրդի դրսևորում կամ ինքնահաստատման իզուր ջանքեր

  1. Knarikասում է՝

    Պլագիա՞տ է, անճաշակությու՞ն է, հիմարությու՞ն է, երգը լավը չի՞…. Հարգելի~ս, գործերդ քեզ են սպասում, ավելի լուրջ բաներ կան քննարկելու և ուշադրություն դարձնելու 🙂 Միգուցե դրանցո՞վ զբաղվենք, հը՞, ի՞նչ կասես… ))

    grvac@ arnvazn himarutyun e, Liliti ergi pes imast u tramabanutyun chunecox barer. Es harevani tan harc@ chem qnnarkum, vori depqum inchpes nsheciq aveli lav e im gorcov zbaxvem, ayl mi mardu um TV-ov govazdum en amen or, lcnelov im aroryan miayn nra thach nerkayutyunov. Shutov petq e mez mot hamerg unena USA-um u giteq qani amis e or@ 30 angam nra ergna hnchum bolor aliqnerov, govazdum en , vorovhetev giten , vor USA-um aprox handisatesin chi hetaqrqrum nra plastik sharzhumner@, ayl uzum enq tesnel u lsel mer@ otarutyan mej, u patkeracreqder aydqanic heto el chen karoxanum vacharel. Astvac im ba lseiq nra harcazruyc@, bayc da arden ktoxnem aranc meknabanutyan……….))))

    • yeranuhifասում է՝

      Քնարիկ ջան, Դուք հավանաբար ճիշտ չեք ընկալել գրառմանս իմաստը: Ձեզ համար անտանելի է Լիլիթը, իսկ իմ խելքը ևս չի գնում նրա համար, բայց ես անքուն գիշերներ չեմ անցկացնում նրա տեսահոլովակների կամ նկարների տակ անհարկի մեկնաբանություններ թողնելով 😉 Նա Ձեր գլուխը տանում է իր նվնվոցով ու անիմաստ երգերով… Փոխիր հեռուստաալիքը, ռադիոալիքը և միացրու քեզ հաճելի երաժշտություն, որը չի սղոցի նյարդերդ ու սպազմի չի ենթարկի օրգանիզմդ 🙂 շնորհակալություն մեկնաբանության համար…

  2. Knarikասում է՝

    Mardik grum en qnnadatutyunner payqarelov dranc veracman@, vorpeszi voch , te es poxem nyardananalov aliq@ mek@ myusi hetevic, ayl @ndhanrapes inq@ verana tesadashtic. Isk lrelov knshanaki hamadzayn em nmanatip kerpari ereval@ ekrannerin

Թողնել մեկնաբանություն