Ինչու ֆուտբոլ չեմ սիրում

Football_iu_1996

Շատ հնարավոր ա, որ ես հենց հիմա արժանացա մի խումբ ֆուտբոլասերների քլնգոցին և հայհոյանքներին, բայց ոչ մեկ ինձ չի ստիպի սիրել այս սպորտաձևը, նույնիսկ եթե այն սիրելը նորաձև է ու տղաներին քսմրտվելու միջոց 
Սա <<ամենաանիմաստ>> սպորտաձևերից մեկն է: Շաբլոն բան չեմ ասելու, թե իբր 22 հոգի ընկնումա մի գնդակի հետևից: Տենց լինի վոլեյբոլն էլ, բասկետբոլն էլ, հանդբոլն էլ, մի խոսքով գնդակով ինչ սպորտաձև կա, պիտի անիմաստ լինի: Ուղղակի ես երբեք էլ չհասկացա, թե ինչով կարելիա բացատրել էտ հիվանդագին սերը ֆուտբոլի հանդեպ, ու ոչ մի ֆուտբոլասեր ինձ էտ չի բացատրել 
Ամենաառաջին փաստը, որ ինձ ստիպում ա զզվել ֆուտբոլից, էն ա, որ 13 տարեկանից սկսած ամեն մանրապճեղ ու <<հասուն>> մարդ այլանդակ ստավկաներա անում մի սպորտաձևում, որն ամենաանկանխատեսելիներիցա. էս վերջին խաղերն էլ ձեզ օրինակ: Ու հենց ես իմանում եմ, որ աշխարհի խաղերը սկսում են, ներվերս քանդվումա, որովհետև գիտեմ` էդ ստավկաները ինչ օյիններ են բերում ընտանիքների գլխին:
Երկրորդ պատճառը իմ ֆուտբոլ չսիրելու բոլորի անհասկանալի ֆանատիզմնա: Ցանկացած երևույթի հանդեպ էս կարգի ֆանատիզմն իմ կողմից անընդունելիա: News feed-ս որ նայում եմ, սաղ ֆուտբոլային խաղի պոտենցիալ մեկնաբաններ են: Որ մի քիչ խոսացնեմ, իրանք մանրամասն կասեն, թե որ թիմը ինչ ոճով ա խաղում, ֆուտբոլային թիմի ամբողջ կազմի մասին կենսագրականով կպատմեն: Իմմմմմաստը….
Ինձ մի այլ կարգի հունից հանում ա REAL MADRID-BARCELONA ֆաների գզվրտոցը: Նամանավանդ Հայաստանում, նամանավանդ, որ իրանք ձեզ ոչ մի բան…
Հայ ֆուտբոլային թիմերին ձեռ առնելը էլ չասեմ իմ համար ինչ կարգի մատնացույց ա դեպի մարդկանց օտարամոլությունը: Հենց հաղթում են, վա~յ, սաղի սիրաքստիկը բռնում ա, հենց պարտվում են, դե տենց էլ պիտի լիներ, ծուռ են խփում և այլն:
Որ Մխիթարյանը չլիներ, ինչ էիք անելու??? Մխիթարյանին ու մնացած ֆուտբոլիստների համար խելագարվում եք, ու ես չեմ հասկանում էտ որ մի արժանիքի համար, եթե հայաստանյան կազմում պարտվում են, դրսում` հաղթում:
Մի խոսքով` թարգեք էտ ապուշ ու անիմաստ ֆանատիզմը, լուռ հետևեք խաղերին, եթե ձեզ անչափ դուր են գալիս մեծ կանաչ խոտով դաշտը և նրա երկայնքով վազող մի քանի տղամարդիկ, և ի վերջո ինձ նման ու իմ ձևով մտածող մարդկանց ազատեք ձեր` իբր ֆուտբոլից բան հասկացող մեկնաբանություններից 

Այս նյութը հրատարակվել է Նորությունների քննարկումներ, Քննադատություն, Այլ, Խառը մտքեր-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Responses to Ինչու ֆուտբոլ չեմ սիրում

  1. Haytikoասում է՝

    Համամիտ եմ քեզ հետ…Ինչ լավ է, որ մարդիկ կան, որոնց հետ համակարծիք եմ..

Թողնել մեկնաբանություն